Դիմում

Մինչ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ գրքիս Գ հատորի հրատարակումը, որոշեցի ներկայացնել փաստաթղթերից մի քանիսը։ Այս մէկն առանց մէկնաբանութեան. 25 տարեկան էի… ««ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Կուրտ Վալդհայմին ՍՍՀՄ քաղաքական բանտարկեալ Պարոյր Արշաւիրի Հայրիկեանից (Երեւանի ՊԱԿ-ի Դիմում
Եթէ ապրելիս լինէի մի ժամանակակից քաղաքակիրթ երկրում այսպիսի դիմում գրելու անհրաժեշտութիւն չէր ծագի։ Ես կալանաւորուած չէի լինի, իսկ եթէ դիմում գրելու կարիք զգացուէր, ապա չկասկածելով դիմումիս Ձեզ հասնելուն կը գրէի երկար ու հանգամանալի։ Բայց քանի որ այդպէս չէ եւ հազիւ թէ Ձեզ որեւէ դիմում հասնի ՍՍՀՄ որեւէ քաղաքացուց, ես կը նշեմ միայն փաստը առանց զուգահեռ պարզաբանումների։