դասական քաղաքականությունը

դասական քաղաքականությունը և քաղաքագիտությունը կարծես թե լուծում չունեն մեր իրականության համար: Ժողովրդի պատմական անցյալով և հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված բացասական դրսևորումների հանրագումարային ազդեցությունը հետզհետե աղավաղում է հանրային կյանքի նորանոր ոլորտներ, մարդը դառնում է էլ ավելի անպաշտպան, բարոյահոգեբանական վիճակը դառնում է առավել աղետալի: Այս ամենը շատերին դրդում է խոր անհուսության, և հաճախ կարելի է լսել ՙելք չկա՚ արտահատությունը:
Ելք, իսկապես, չկա, բայց դասական քաղաքագիտության տիրույթներում:


Ոչ ստանդարտ մեր իրողության լուծումը ևս ոչ ստանդարտ է: Այն գտնվում է բոլորովին այլ հարթության մեջ, դրան հասնելու համար այլ որակի (հմտությունների ունակ) Որոնողներ են հարկավոր: