Դասական ուղղագրութեան խնդիրներով

Դասական ուղղագրութեան խնդիրներով մտահոգ բոլոր անձանց յորդորում եմ հետեւել Լուսինէ Աւետիսեանի էջին եւ նրա ասածներն ու գրածները համարել ելակետային։ Նա առանց ինքնամերժման ու ինքնուրացումի գնում է մինչեւ վերջ՝ մինչեւ մաշտոցեան ուղղագրութիւն, այսօր իսկ անելով այն ինչ Իշխանեանի պէս մեծ հայը մտածում էր անել դասական ուղղագրութեան վերականգնումից, ազգովի նրան անցնելուց յետոյ։ Այդ պատճառով նրան վստահեցի

ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ գրքիս սրբագրումը մեսրոպեան ուղղագրութեամբ։ (ՏԻՐՈՋ կամքով, գիրքը մեր տրամադրութեան տակ կը լինի դեկտեմբերի առաջին տասնօրեակում։)