Գիտակցելով ձեր անձնական սիմպատիան

Գիտակցելով ձեր անձնական սիմպատիան սույն անձնավորության նկատմամբ, այնուամենայնիվ ստիպված եմ նշել, որ, ըստ իս, ղարաբաղյան շարժման սուրբ կրակի մեջ առաջին հիասթափության պղտոր հեղուկը նետեց հենց ինքը Վանոն՝ իր տիեզերական մասշտաբի հասնող նարցիսիզմով եվ “բեսպրեդելով”: Նա, ում հայտնի “կեպկան” համարյա թե սրբացված էր ժողովրդի կողմից, դուրս եկավ տարրական պլեբեյ եվ հեշտասեր: Զարթնող հայ ազգի

ենթագիտակցությանր հասցվեց առաջին կործանարար հարվածը, որի տոտալ դեպրեսիայի եվ “շվարածության” վկաներն ենք այսօր: “Ղարաբաղյան շարժում” հասկացողությունը իր մեջ կրում էր այսօրվա հաղթանակած Ղարաբաղի (որպես տարածք) հարյուրապատիկ հոգեվոր որակները, որի անմիջական կործանողներից մեկը հանդիսացավ նաեւ Սիրադեղյանը: Իսկ ապագա “տոհմական ավանակների” գալուստը արդեն տեխնիկական հարց էր: