Գարեգին Նժդեհի անունը

Գարեգին Նժդեհի անունը նացիստական հանցագործների շարքում և առավել նաև Նյուրնբերգյան դատարանում երբևէ չի շոշափվել; Անգամ ՆԿՎԴ-ի զնդաններում նրան երբեք այդ մեղադրանքը չեն շպրտել; Պետք չէ նյութի չիմացության պատճառով ապակողմնորոշել մարդկանց և կուլ գնալ ազերպրոպի զրպարտանքներին. Պ-ն Կարագյուլյան, դուք խոսում եք պատմաբանի հետ և հիշեցնելու կարիք չկա, թե ո՞վ է Վլասովը; Իսկ Նժդեհը չի ընկնում այդ որակումների տակ; Նա ԽՍՍՀՄ քաղաքացի չէր, սովետական բանակի գեներալ չէր և չէր դավաճանել իր երդմանը; Հաջորդը՝ որպես ազգին, Հայրենիքին նվիրված մարդ նա քայլեր արեց պատերազմի հնարավոր ելքերից ցանկացածի դեպքում Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար; Ի վերջո Նժդեհի, Դրոյի, Ալֆրեդ Մուրադյանի ջանքերով համակենտրոնացման ճամբարների վառարաններից փրկվեցին և ՙՙՀայկական լեգեոնի՚՚ անվան տակ մարդավայել գոյատևեցին տասնյակ հազարավոր հայորդիներ: