Արմենիա -Երկիր Արևի

Հոդվածի գաղափարը ծագեց ակադեմիկոս Պարիս Հերունու` 2000թ-ին տված հարցազրույցներից մեկը կարդալուց հետո, որում նա հատուկ ուշադրություն էր հրավիրում Արմենիա անվան ար- արմատի վրա` շեշտելով այն հանգամանքը, որ սույն արմատով բազում բառեր ունենք, այնինչ չգիտես ինչու որպես արմատ այն դուրս է մնացել լեզվաբանների ուշադրությունից և անգամ բացակայում է Հ. Աճառյանի <<Արմատական բառարանից>>… Հոդվածը նպատակ չունի որևէ մեկի ազգային արժանապատվությունը շոյելու անհերքելի փաստերով, որոնք ևս մեկ անգամ և ապացուցում են Հայկական լեռնաշխարհի` քաղաքակրթությունների օրրան լինելու հանգամանքը: