Առավել քան ակնհայտ է

Առավել քան ակնհայտ է, որ իշխանություններին հեռացնելու տարբերակ չկա:
Խնդրում եմ մեկնաբանություններում հեքիաթներ չգրել ժողովրդական ցասումի ալիքով հեռացնելու մասին: Ես մեր ժողովրդի վերջին 1000 տարվա պատմությանը լավ եմ ծանոթ, գիտեմ ինչերի միջով է անցել ու ինչ է իր հետ բերել պատմության խորքերից որպես բեռ: Նաև ժողովրդի ներկա հոգևոր վիճակին եմ լավ ծանոթ ու նաև քաղաքական բևեռների ուժային ռեսուրսների հարաբերակցությանը:
Այնպես, որ իշխանափոխության տարբերակ չկա:

Այդ դեպքում ո?րը պիտի լիներ քաղաքականությունից հասկացող, իրականությունից դժգոհ շերտերի գործելաոճը: Իհարկե, այնպիսի քայլեր ձեռնարկելը, որոնք կհանգեցնեին իշխանական համակարգի աստիճանական վերափոխմանը: