Ապրիլյան պատերազմը հայ ազգի ամենամեծ ողբերգությունն էր

Ապրիլյան պատերազմը հայ ազգի ամենամեծ ողբերգությունն էր, երբ 10 մլն. Հայ հասկացավ , որ քառօրյա պատերազմը սեփական երկրի նախագահի ծրագրով և գիտությամբ է իրականացվել։ 120 հայ արու զավակներ սպանվեցին երկրի նախագահի դավադիր ձեռքով։ Դա ի՞նչ է, եթե ոչ ցեղասպանություն։ Իսկ ի՞նչ արեց հայ ժողովուրդը։ Ոչինչ, լսեց և լռեց։ Պատմության անողոք դատին մնաց զոհերի հարազատների դառը վիշտն ու կսկիծը։ ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈ ԱՆԱՊԱՏԻ։ 25 տարուց ավելի

ցեղասպանվում ենք։ Հայոց բանակը դարձել է դժոխք, սպանդանոց հայ ծնողի ու ազգի համար։ վազգեն սարգսյանը դրեց հայոց սպանդանոցի հիմքը և դարձավ հերոս։ Զինվորը հայրենիքի պաշտպանն ու պահապանն է, բայց պետությունը զինվորին գերի է վերցնում և նրա հետ վարվում այնպես , ինչպես ցանկանում է, ծեծ ու ջարդ, սպանություն ու ինքնասպանություն, բռնաբարություն ու ստորացում։ Իսկ ծնողը իրավունք չունի պետությանը գրավադրված իր զավակին պաշտպանելու։ Նա պարտավոր է միայն բանակ հասցնի նրան անհրաժեշտ հագուստ , կոշիկ, հիգիենայի պարագաներ և այլն։ Այն , որ Մոսին հայտարարում է, որ կինս անգամ ինձ այսպիսի նասկի չի առնում, ուղղակի խաբեություն է։