Անկախ Հայաստան

Արդեօ՞ք Անկախ Հայաստանում «դուխով» խարանը հանդուրժելու համար չենք արժանանալու Մաշտոցի, Նարեկացու եւ միւս հայ մեծերի անեծքին․․․ Որոշ անհաջող տարրեր արդեն փորձում են այդ բառով ահաբեկել պետական ապարատի աշխատակիցներին, մասնավորապես դիմումը ստորագրելիս գրում են դուխով այսինչյան, կամ էլ քաղաքացիների համար ելումուտը արգելված հիմնարկներում հսկիչին կամ ոստիկանին ասում են դուխով թող մտնենք։ Լավ կլիներ այդ օտար բառը հենց սկզբից չօգտագործվեր, սակայն ունենք այն, ինչ` ունենք։ Ժամանակն է մոռացության մատնել այդ արդեն իրոք տհաճ բառը։