ԱՄԿ համակիր անդամ

1975 թ.-ից չի եղել բանտային տարի, որ ես չմասնակցեմ դրան։ Մասնակցութիւնը պարտադիր էր նաեւ իրենց ԱՄԿ համակիր անդամ ազդարարած այլազգիների համար։ Մենք հայերս պարտադիր կերպով մասնակցում էինք նաեւ ուկրաինացի քաղկալանաւորների պաշտպանութեան օրուայ ՅՈՒՆՈՒԱՐԻ 12-ի հացադուլին, իսկ միւսները մեզ հետ հացադուլ անում Ապրիլի 24-ին (նաեւ ԱՄԿ-ի ստեղծման օրն էր), օգոստոսի 11-ին եւ ՍՍՀՄ Սահմանադրութեան օրը։ ԽՍՀՄ քաղկալանաւորի օրուայ նախաձեռնողներից էր առասպելական ԷԴՈՒԱՐԴ ԿՈՒԶՆԵՑՈՎԸ՝ իր բառերով ասած՝ «դաշնակիցս, բանտակիցս, ընկերս եւ եղբայրս» եւ իր հասցէին իմ աւելացրած՝ ուսուցիչս։