Ամեն ինչ լաւ է ու ճիշտ

Ամեն ինչ լաւ է ու ճիշտ, միայն գերագնահատուած է հայ հանրային կարծիքը դերը, էլ չեմ ասում դրա առկայութիւնն ընդհանրապէս։ Մենք նոյնքան հայ ենք, որքան իտալացիները հռոմեացի։ Մենք՝ մեր հանրութիւնը գրեթէ ոչ մի կապ չունենք հայութեան հետ։ Մի քանի տասնակ մտածող ու մտահոգ անհատները հանրութիւն չեն։ Յայտնի ուժերն ամեն ինչ արել են, որ լակօտացուի (7 դրամ, տաս դրամ) մեր հանրութիւնը եւ «հարց տուող» չմնայ…Սա քիչ առաջ ստացայ ռուս ընկերիոջիցս՝

դոկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Բոլոնկինից։ Վիճակագրութիւն է, ուրիշ ոչինչ։ Ղրիմի միացումը Ռուսաստանին ժողովրդագրական ճգնաժամային իրավիճակ է ստեղծել այդ տարածաշրջանում՝ մահացութիւնների թիւը շեշտակի աւելացել է։ Իրենք իրենց տիրութիւն անել չեն կարողանում,իսկ մեր ոչխարները դրանց հետ յոյսեր են կապում։