Ակնհայտ է

Ակնհայտ է, որ առկա սահմանադրությամբ նախագահին պետք է ընտրի ոչ Ազգային ժողովը, այլ ժողովուրդը, ակնհայտ է, որ բրիտանահպատակությունը թույլ չի տալիս Արմեն Սարգսյանին լինելու նախագահ: Բայց կընտրիվի նա ու Ազգային ժողովի կողմից, քանի որ ռեժիմի համար անգամ իրենց թխած սահմանադրության ոչ մի կետ նշանակություն չունի: Անգամ եթե Արմեն Սարգսյանը անգամ ներկայումս ընդհանրապես չունենար Հայաստանի անձնագիր, ռեժիմը էլի ցանկության դեպքում իրեն կօծեր նախագահ: Սահմանդրությունը սրանք երբ են հարգել որ հիմա հարգեն, ընդունում են միմիայն այն խախտելու համար: Ու միմիայն հիշում են սահմանադրության մասին, երբ իրենց ախոյաններին կոչ են անում որ պայքարեք միմիայն մեր դեմ սահամադրական ճանապարհով: Դե պարզ է, որ ախոյանների խնդիրն է, որ համառորեն չեն ընկալում, որ եթե ռեժիմը չի պահում սահամանդրությունը, իրենք պարտավոր չեն պահել, ու ռեժիմի խախտումներով իրենք էլ են ստանում իրավունք շարժվելու իրենց ուզած ճանապարհով…