ԱԻՄ նախագահութիւն

ԱԻՄ նախագահութիւնն արդէն ունի որոշում ընտրութիւններին մասնակցելու վերաբերեալ։ Այսօր առաջնորդուելով իր փորձառութիւնից բխող պատասխանատւութեան զգացումով, տագնապելով այն բանից, որ գործող սահմանադրութեամբ կարող է նոր բռնապետական համակարգ ձեւաւորուել, ամրագրուեց, որ ընտրութիւններին յաղթական գնալու համար նպատակահարմար է դրանց մասնակցել ժողովրդավարական դաշինքով։
Այդ դաշինքի հիմնական նպատակն է լինելու ժողովրդին գործող ապօրինի սահմանադրութիւնից ազատագրելը եւ Բացարձակ ժողովրդավարութեան համակարգ ամրագրող սահմանադրութեան ընդունումը։