Ո՞վ ունի կամ կարող է գտնել

By in ԲԻԶՆԵՍ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ on October 10, 2017

Ո՞վ ունի կամ կարող է գտնել յայտնի Կարինէ Դանիելեանի հեռախօսը։ Նախորդ նիւթիս մէջ նշուած դատաւոր Դանիէլեանը, պարզւում է, իր հայրիկն է։ Լաւ կը լինէր, որ գրքում նրա լուսանկարը տեղադրուէր, որովհետեւ կարգին մարդ ու կարգին իրաւաբան էր։ Նա «կագէբէ»-ի ինձ ներկայացրած չորս մեղադրանքներից երկուսը անհիմն համարեց եւ նրանց պահանջուած

14-ի փոխարէն բաւարուեց 10-ով։ Դրանից բացի հակադրուելով նոյնիսկ օրէնքի պահանջին մերժեց ինձ կրկնայանցագործ (ռեցիդիվիստ) ճանաչելու պահաջը։ Կարծում եմ, «Ազատութեան ճանապարհի բանտերում» գրքի երկրորդ հատորի տպագրութիւնից առաջ կը հասցնենք տեղադրել այդ լուսաւոր եւ խիզախ իրաւաբանի, օրինակելի դատաւորի լուսանկարը։