Միանշանակ

By in ԲԻԶՆԵՍ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ on September 14, 2017

Միանշանակ՝ համաձայն եմ. արդյունավետ աշխատանքն այն է, երբ 30, 20, 10 տոկոսով ներդրած ժամանակն ու ներուժը համապատասխանաբար տալիս են 70, 80, 90 տոկոս արդյունք: Սա կոչվում է Պարետոյի սկզբունք: Եվ կյանքը ցույց է տվել, որ նա, ով չի ելնում այս սկզբունքից՝ մեծ հաշվով ոչ մի բանի չի հասնում: Ինչու եմ ասում մեծ

հաշվով: Որովհետև առանձին ճակատամարտերում նա կարող է հաղթել, բայց տանուլ տալ պատերազմը: Քիչ թպրտոց — շատ արդյունք, եթե հակառակն է կատարվում, ուրեմն խնդիրը լավ չի մտածված, չկա հեռահար նպատակ, չկան հստակ որոշված քայլեր՝ ինչ անել ու մանավանդ՝ ինչի համար: Ի դեպ՝ այս <<ինչի՞ համար>> հարցը շատ քիչ է ուշադրության արժանանում, մինչդեռ ամենակարևորը հենց այդ է: