Կհավատաք թե ոչ

Կհավատաք թե ոչ՛, -ես ամռանը սեպտեմբերի 20-ից մի երկու օր անց էր, Կոմիտասի այգու վերնամասի դատարանի շենքում մոտեցա առանձին կանգնած օսիպյանին, ով հեռվից հսկում էր Ժիրայր Սեֆիլյանի դատավարությանը եկած ներկաներին։
Ինձ դեմքով վաղուց ճանաչում է, մեր ,,շատ սիրալիր,, զրուցներով,
ասացի ե՞րբ եք վերջնական կործանելու մեր երկիրը, որ այլևս հայրենիքի հույս չունենանք, ասաց որ իզուր եմ այդպես կարծում, ինքը շատ լավատես է, ես բերեցի մի շարք փաստեր, որը ինձնից շատ ավելի տեղյակ էր, նաև այն, որ մի

երկրում, որտեղ կեղծ մեղադրանքներով ու դավադրություններով փորձում են դատել ազգի ամենավառ հերոսին, այդ երկիրը պետք է բարոյալքված լինի, իսկ երկիրները կործանվում են բարոյալքությունից, այլ ոչ թե արտաքին թշնամուց։
Հետո ասացի, որ հարազատի նման խորհուրդ եմ տալիս ետ կանգնի այս ազգակործան գործունեությունից, և ի զարմանս ինձ ոչինչ չպատասխանեց, կարծես թե՝ տեղ հասավ։
Աստված անի, որ այդպես լինի, ես էլ կպարծենամ, որ ազգիս համար բարի գործ եմ արել։