Արդեն ԱՄՆ-ն գիտակցում է

By in ԱՇԽԱՐՀ, ԲԻԶՆԵՍ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ on October 14, 2017

Արդեն ԱՄՆ-ն գիտակցում է, որ իր գլխավոր հակառակորդը աշխարհաքաղաքական առումով Չինաստանն է։ Հս. Կորեայի և Իրանի հարցերով Միացյալ Նահանգներն արդեն քննարկումներ անց է կացնկում Չինաստանի հետ, այլ ոչ թե Ռուսաստանի։ Ռուսաստանի ազդեցության գոտին այլևս մնացել է միային Մերձավոր Արևելքը, որը նրա համար կյանքի ու մահվան հարց է։ Ակնհայտ է, որ, Թրամփի իշխանության գալուց հետո, ԱՄՆ-ն զիջումների գնաց Սիրիայի հարցով… ԱՄՆ-ին պետք է

Ռուսաստանը, բայց այն Ռուսաստանը, որը կհակակշռի Չինաստանին։ Չինաստանը ոչ մեկին ոչինչ ցույց չի տալիս, բարձրագոչ հայտարարություններ չի անում, բայց գնալով մեծացնում է իր ազդեցության սահմանները։ ԱՄՆ-ն այժմ խնդիր ունի միային թույլ չտալու Չինաստան-Ռուսաստան մերձեցումը, որը կնշանակի իր աշխարհաքաղաքական պարտությունը, այնուհետև ներքին խնդիրների առաջացումը։ Կարող է զարմանալի թվալ, բայց առաջիկայում ես հնարավոր եմ համարում ԱՄՆ-ՌԴ մերձեցումը ընդդեմ Չինաստան-Իրան տանդեմի։