Այդպէս էլ չգտայ

By in ԲԻԶՆԵՍ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՄԱՄՈՒԼ on October 28, 2017

Այդպէս էլ չգտայ, թէ որ մասում է գրուած՝ «Որն է մեր ճանապարհը»։ Պատիւ ունեմ ծանօթ լինելու Ռ. Իշխանեանի հետ, բայց եւ չեմ մոռանում, որ 1987-88 թթ. չուզեց միանալ ԱԻՄ-ին ( ի տարբերութիւն ոչ սակաւաթիւ այլ գիտնականների)։ Նա ասում էր, որ լեզուի կարեւորագոյն հարցը քաղաքականութիւնից վեր է։ Չէր հասկանում 2 բան՝ ա) ԱԻՄ-ը ազգային ազատագրական ուժ էր եւ պետականութեան ստեղծման ջատագով եւ ոչ թէ շարքային կուսակցութիւն եւ բ) Այդ ո՞ր կարեւորագոյն համազգային

նշանակութեան հարցն է լուծուել առանց պետութենական՝ քաղաքական լծակների… Օղորմի իրեն, բայց թերեւս միասնական ուղղագրութեան ու գրաբարի դասաւանդման հարցերն էլ լուծուած լինէին, եթէ համաձայներ ԱԻՄ-ի կազմում գլխաւորել «Հայոց լեզուի պաշտպանութեան յանձնախումբը» եւ ՀԿ-ի մակարդակով գործող «Մաշտոց»-ով չգոհանար։ Ազգային ինքնորոշման սկզբունքը առանցքային համարող ԱԻՄ-ի ստեղծումից 2 տարի անց է գրուած «Երրորդ ուժի բացառման օրէնքը» յօդուածը՝ երկու տարի ուշացած…