Ասում են, գիշերվա ժամը 1-ին Փարավոնում սալյուտ խփելու պատիվը Ծառուկյան Գագոն համեստորեն զիջել ա ներկա հյուրերից Նիկոլ Փաշինյանին: Ասել ա խեռիդ չդնես, Նիկոլ ջան, ես քո տեղը տուգանքը կմուծեմ…
Նիկոլին մատուցվելիք ծառայությունների համար Սասնա ծռերը նրանից պետք ա առնվազն ուզեն ՀՀ ոստիկանապետի աթոռը՝ կամ իրենց մարդուն նշանակեն այդ պաշտոնում, կամ Օսիպյան Վալերիկի պաշտոնապես ընդունեն Սասնա ծռերի շարքերը…
Էդ Կադիրովների պահով մի բան էլ ասեմ։ Հայերը չեն սիրում Կադիրովների տեսակը, հայերը սիրում են այնպիսի առաջնորդների, որը չկարողանալով գնահատել սեփական ազգի ռեսուրսները, ազգին շափորների զիլ զայների տակ տանում ա եղեռնի։ Դրա համար հայերը սիրում են իրենց այն առաջնորդներին, ովքեր իրենց տարան Եղեռնի, չնայած հոգո խորքում երևի կերազեյին ժամանակը հետ տալ ու ունենալ այնպիսի ղեկավարներ, որոնք ոնց ուզում ա չոքեին հակառակորդի դեմը, կարողանային ազգին փրկել եղեռնից, կարողանային ապահովել որ հայը մնար իր լեռնաշխարհում։ Որովհետև եթե ֆիզիկապես մնար, մի օր անկախություն ստանալը զուտ ժամանակի հարց էր լինելու, ոնց որ ապահովեցին Կադիրովները, ու չեչենները հենց իրենց շնորհիվ մի օր շատ ավելի լավ դիրքերից էն ստանալու անկախությունը, քան թե եթե շարունակելով անհավասար պատերազմը փռթվեյին-գնային։ Դրա համար հային հասու չի այդ քաղաքականությունը, հայի երազած առաջնորդը որ ողջ ազգին սարքի էշ-նահատակ․․․
Ընդհանրապես լռությունը լավ բան ա, դրա տակ կարելի ա քողարկել սեփական տհասությունը: Դու լռում ես, մարդիկ չգիտեն քո մտքերը ու մտածում են` դե, երևի խելացի ա: Նենց, որ աշխատեք առավելագույնս լռել, միք բացահայտի ձեր տուֆտա էությունը, առավել ևս, եթե խիստ պատահաբար հայտնվել եք իշխանության մեջ…
Մեղեդիում նստած սուրճ եմ խմում, դեմս սլավոնական արտաքինով երկու ծիտ արդեն կես ժամ ա նենց հայացքով են ուսումնասիրում մենյուն, ոնց որ ես էի խիստ պատանի հասակում ուսումնասիրում Կամա Սուտրան, երբ առաջին անգամ ձեռս էր ընկել այդ սուրբ գիրքը։ Հետաքրքիր ա մենյուի մեջ ինչն են ինչին նմանեցնում.
Ուկրաինացիները եթե խելքները գլուխները հավաքեն, մեր սխալը չգործեն և ընտրեն Պետրոյին այլ ոչ թե պոպուլիստ կլոունին, շատ լավ ապագա ունեն թե ԵՄ-ում թե Նատոյում. Հ.Գ. Շռումա հեռվից, ավելի կոնկրետ Իսրայելից, իրան վաղուց Պետրոն տշելա Ուկրաինայից, ձեռի հետ էլ իրա գլխավոր ռեսուրսը ՝ պրիվատ բանկը պետականացնելով…
Շուկայում վարունգի հերթ ա: Մի աղջիկ ասում ա, ինձ երկար, բայց բարակ վարունգներ տվեք, հետևից մյուս աղջիկը, բա թե ինձ էլ կարճ, բայց հաստոտ վարունգներ տվեք, են վերջին աղջիկն էլ թե բա ինձ ինչ ուզում եք տվեք, ինձ սալաթի համար ա պետք…
Արարատի մարզ այցից հետո Նիկոլը շատ ավելի լավ կաներ մի հատ բանաստեղծություն կամ չափածո գրեր մարզպետ Գարիկ Սարգսյանի գործունեության մասին, թե քանի բարեկամի ա գործի տեղավորել, ինչ պաշտոններում, դեռ քանի հերթի կանգնած բարեկամ ունի, ու վերջապես այդ մարզում քանի հեկտար ջրվող տարած կա։ Հաստատ դա շատ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնեն հասարակության շրջանում…
Բայց մի բան ասեմ, էլի։ Երկիրը ժամանակ առ ժամանակ ռեստարտ տալն էլ իր կայֆը ունի՝ օրինակ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը դառնում ա քաղհալածյալ ու սկսկում ա ոստիկանություն բաժիններից տուն չգալ, իսկ երկար տարիկներ առաջադեմ երատասարդների համբավ ունեցողները սկսում են չտարբերվել Օսվենցիմի պահակներից։ Անկախ ամեն ինչից կյանքը դառավ հետաքիքր․
Մի բան կայ այստեղ որ չի համապատասխանում իմ պատկերացումներին․ իրաւական ի՞նչ գործիքներ է օգտագործում անհատը Հաագայի Միջազգային դատարան դիմելու եւ աւելին՝ հաւակնելու որ գործը ոչ միայն կը քննուի, այլեւ ինքը կարող է յաջողութեան հասնել․․․ Եթե էդքան ազնիվ և անչառ են , հայկական ջարդերը էդպես ազնվորեն մինչև օրս ինչու՞ չունի օբյեկտիվ գնահատական Անգլիայի և Իսրայելի կողմից: Հենց սա ի նկատի ունենալով, լավ կլիներ, որ պարոն Տանական 30 տարի հետ գնար եւ հայոց ցեղասպանությանը անուղղակի մասնակցած Գերմանիայի դեմ փոխհատուցման հայց ներկայացներ։ Կապ չունի, որ Գերմանիան ներողություն է խնդրել հայերից։ Եթե ցեղասպանությունը դատապարտվեր, հոլոքոստ չէր լինի։
Բառացի ասում է՝ «Փաստօրէն երկրորդ փուլ չեղաւ․․․»։ Չեղաւ, որովհետեւ իրենք պատրաստ չէին երկրորդ փուլի․ պատրաստ չէին, ուրեմն պիտի չլինէր երկրորդ փուլը։ Եւ այո չեղաւ այդ փուլը։ Հիմա երբ յոյս կայ որ Վանո Սիրադեղեանը կարող է վերադառնալ, յոյս կայ նաեւ որ իր շիտակութեամբ նա այստեղ ասածները կը կրկնի նաեւ այնտեղ ուր դա անհրաժեշտ կը լինի։ Խեղճ հայ ժողովրդի պատմություն, ինչքան բոսյակ կա, փորձում ա իրեն մեջ խծկել.. Ներքին ձայնս հուշում ա, որ այս սկզունքով վերջում մեզ են ներկայացնելու այս թրաշամանուկների բոլոր իշխանական արկածների տեսագրությունները․․․))